Ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում Հայաստանին 2-րդ բրոնզե մեդալն է բերել Սլավիկ Գալստյանը

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում Հայաստանին 2-րդ բրոնզե մեդալն է բերել Սլավիկ Գալստյանը

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Սերբիայում, Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 2 մեդալ:

Մինչև 42 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը, նա 3-րդ տեղի համար պայքարում ուժեղ է եղել Օլեգ Ժույկովից (Բելառուս):

Առաջին բրոնզե մեդալը Հայաստանի համար մինչև 63 կգ քաշային կարգում նվաճել է Կորյուն Ամիրյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---