«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից». Փակ շուկայի մոտ հերթապահությանը մի շարք քաղաքացիներ են միացել

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից». Փակ շուկայի մոտ հերթապահությանը մի շարք քաղաքացիներ են միացել

PanARMENIAN.Net - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները Փակ շուկայում: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ:

«Հասարակական շարժման նախաձեռնող խմբի՝ Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու կոչին արձագանքել են հետևյալ քաղաքացիները.

Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս

Մինասյան Սեյրան – քիմիկոս

Եղիազարյան Օշին – ճարտարապետ

Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ

Մինասյան Հայկ – ֆիզիկոս

Վարդումյան Հովիկ – գրող, ազատամարտիկ

Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս

Դոխոլյան Արթուր – լրագրող

Կարախանյան Լևոն – դոցենտ

Բաղդասարյան Էդգար – ռեժիսոր»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում էր. «Հին Երևանի սրտում գտնվող Ծածկած շուկայի սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական ստեղծագործությունը:

Շուրջ երկու տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները:

Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով և սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ:

Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլև անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետևողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը, նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---