Հայաստանի զբոսաշրջային պաստառը լավագույնն է ճանաչվել Vettor Giusti մրցույթում29 օգոստոսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին ընթացող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում: «Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր: Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ և բազմաբովանդակ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ համաշխարհային հարթակում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից: Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |