Ռոնի պրեֆեկտը կարգելի Հայոց ցեղասպանությունը հերքող բոլոր ցույցերը

PanARMENIAN.Net - Ռոնի պրեֆեկտ Ժան Պիեր Լակրուան հայտարարել է Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական կազմակերպությունների` հետագա բոլոր ցույցերի արգելման անհրաժեշտության մասին, Լիոնում կայացած ցույցից հետո: Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հայկական ասոցիացիան մեղադրեց Լակրուային, որ նա չարգելեց Լիոնում ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ ուղղված բողոքի ցույցի անցակցումը, Ռոնի պրեֆեկտը հայտարարեց, որ «հասկանում է Ֆրանսիայի հայերի զայրույթը»: «Սակայն օրենքի տեսանկյունից մենք իրավունք չունեինք արգելեու այդ ցույցը: Այժմ մենք ունենք միջադեպ, եւ ես հավանություն չեմ տա այդպիսի հանրահավաքների կազմակերպման համար»,- հայատարարել է նա: Մինչ այդ, որոշում էր ընդունվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին դիմելու կապակցությամբ, վերջինիս կողմից նմանատիպ ամոթալի միջոցառումների անցկացման արգելման վերաբերյալ: «Ն. Սարկոզին պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որեպեսզի 2001 թվականի հունվարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը վերջնական տեսք ստանա»,- հայտարարել է ՍԵՆ-Պրեի քաղաքագլուխ Մարտին Դեւիդը: «Հայոց ցեղասպանույթան ճանաչման օրենքի մեջ չկա Հայոց ցեղասպանությունը հերքելու արգելման վերաբերյալ որեւէ կետ»,- հայատարարել է Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչը, հաղորդում է AFB: Հիշեցնենք, որ մարտի 18-ին, մինչ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի էին ունենում հսկայական ցույցեր` ընդդեմ «Աշխատանքի առաջին պայմանագրի», մի քանի հազար թուրք ցուցարարներ Լիոնում ցույցի դուրս եկան` պահանջելով անվավեր ճանաչել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու ծրագիրը: Թուրք ցուցարարների դեմ դուրս եկան շրջանում գտնվող ֆրանսիացի ցուցարարներ եւ արգելք հանդիսացան նրանց` քաղաքապետարան գնալուն: Թուրքերը հարձակվեցին ֆրանսիացիների վրա, եւ ոստիկանությունը արցունքաբեր ռումբեր արձակեց` ցրելու համար ցուցարարներին:Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոպոյանն հայտարարեց, թե Լիոնի նահանգապետը խոստացել էր արգելել Ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ ցույցը: Չոպոյանը նշել է, որ դրա հետեւում կանգնած էին Լիոնի թուրք հյուպատոսը եւ «Գորշ գայլերը»: «Մարտի 17-ին Լիոնի նահանգապետը հանկարծ հայտարարել էր, թե ցույցը չի արգելվելու: Նահանգապետն այդ որոշումը կայացրել էր` չնայած այն բանին, որ անցած շաբաթվա ընթացքում Լիոնի ամբողջ քաղաքական դասը գրավոր ու բանավոր կերպով կոչ էր ուղղել` արգելելու ցույցը»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---