Երևանը կատարե՞ց իր ընտրությունը. Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը (վիդեո)

Երևանը կատարե՞ց իր ընտրությունը. Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի հետագա ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին:

Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Ավելի վաղ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս, փորձագետները փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերն են երկու նախագահների հանդիպմանն իրոք լինելու գլխավորը: Ոմանք ենթադրում էին, որ Մոսկվա այցի ընթացքում ՀՀ նախագահը կոնկրետ պատասխան կտա, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնության: Այսինքն, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, որ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը չի հանգեցնի փոփոխությունների գործակցության ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանի հետ ԵՄ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Վիլնյուսում, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում:

Փորձագետների մի այլ խումբ այն կարծիքի էր, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման մասին հարցը գլխավորը չի լինելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Առավել ևս, որ երկու Միությունների միջև ընտրության հարց չի կանգնած, քանի որ գործակցության Հայաստանի տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն կասկածի տակ չի դնում փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ եթե Հայաստանի առջև նման հարց էր դրված, ապա կշեռքի նժարը թեքվեց Ռուսաստանի կողմը, ոչ թե Եվրոպայի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---