8  06.09.13 - Երկրպագուները տոնում են մեր ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Չեխիա-Հայաստան խաղում
21  Ազգային հավաքականի դեմքերը

Պրահայում Հայաստանի հավաքականը հաղթեց չեխերին 2։1 հաշվով (վիդեո)

Պրահայում Հայաստանի հավաքականը հաղթեց չեխերին 2։1 հաշվով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1։2 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի հավաքականի նկատմամբ իրենց իսկ դաշտում Պրահայում։ Խաղի 31-րդ րոպեին հաշիվը բացեց մեր հավաքականի ու Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։ Երկրորդ խաղակեսում մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին ծնկի վնասվածք ստացավ, նրան փոխարնինեց Գևորգ Կասպարովը, ով խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց բաց թողեց գնդակը․ գոլի հեղինակ դարձավ Տոմաշ Ռոսիցկին։ Խաղի 90-րդ րոպեին մրցավարը ևս 4 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին, երկու րոպե անց մեր հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գրավեց Չեխի դարպասն ու հաղթանակ բերեց մեր հավաքականին։

Հաջորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտումԼ Հայաստանի հավաքականի կհանդիպի Դանիայի հավաքականին, որի հանդեպ արդեն մեկ հաղթանակ տարել է՝ 0:4 հաշվով իրենց դաշտում։

«Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․

1. Իտալիա - 14 բալ (6 խաղ)

2. Բուլղարիա - 10 (6)

3. Չեխիա - 9 (7)

4. Հայաստան - 9 (7)

5. Դանիա - 6 (6)

6. Մալթա - 3 (6)

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---