Ուշադրության կենտրոնում
ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է

ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է

17:07 AMT  13:07 GMT
ՌԴ ԱԳՆ–ում համարում են, որ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշախավորն է։ Այդ մասին ԱԳՆ–ից ասել են ՏԱՍՍ–ին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը ՀՀ և Եվրոպայի հարաբերությունների մասին։ «Անվտանգության ոլորտում առաջարկությունները հակասում են սթափ մտքին։ ՌԴ 102–րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն որ, դրանց դուրսբերումն ինչ–որ կերպ կարող է ամրապնդել ՀՀ ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել արդեն այսօր ձևավորված անվտանգության համակարգը՝ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում»,–ասել են ՌԴ ԱԳՆ–ում։ Ավելի վաղ Ռասմուսենի խմբի զեկույցին արձագանքել էին Բավքից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Անդերս ֆոգ Ռասմուսենին մեղադրել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» և կողմնակալ լինելու մեջ։ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբն իր զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին։ Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։ Ռասմուսենի խմբի զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։
Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար
Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին
Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ
Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը
Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում
Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները
---