Հայաստանցիները «հրաժարվում են» ոսկեղենից՝ բանկում սպառողական վարկ ստանալու համար

Հայաստանցիները «հրաժարվում են» ոսկեղենից՝ բանկում սպառողական վարկ ստանալու համար

PanARMENIAN.Net - Առևտրային բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ծավալը 2013թ. հուլիսին կազմել է 331,772 մլրդ դրամ, ընթացիկ տարվա հունիսի 329, 276 մլրդ դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, դրամային վարկերի ծավալը հաշվետու շրջանում կազմել է 273,757 դրամ, իսկ դոլարով վարկերը դրամական արտահայտմամբ կազմել են 58 մլն դրամ:

Տրամադրված վարկերի ցանկը հետևյալն է՝ քարտերով տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 111, 916 մլրդ դրամ, կենցաղային տեխնիկայի և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման վարկերը կազմել են 21 մլրդ դրամ, ավտովարկավորման ծավալը կազմել է 17,604 մլրդ դրամ, այլ սպառողական վարկերը կազմել են 80,611 դրամ:

Պետք է նշել, որ ըստ ԿԲ տվյալների, սպառողական վարկերի բավականին զգալի մասը տրամադրվել է ոսկու գրավի դիմաց՝ 100,622 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը մի փոքր նվազել է նախորդ ամսվա համեմատ, երբ այն կազմեց 104, 493 մլրդ դրամ:

Եթե դիտարկենք առևտրային բանկերի տրամադրած վարկերը 1-5 տարի ժամանակահատվածում, ապա 2013թ. հուլիսին կիրառվել են հետևյալ առավելագույն տոկոսադրույքները՝ իրավաբանական անձանց համար դրամով՝ 21,4 տոկոս, ԱՄՆ դոկարով՝ 24 տոկոս, եվրոյով՝ 24 տոկոս, իսկ ֆիզիկական անձանց համար դրամով՝ 23,1 տոկոս, ԱՄՆ դոլարով՝ 19,6 տոկոս, եվրոյով՝ 21 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---