Եգիպտոսում նորից անհանգիստ է՝ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով

Եգիպտոսում նորից անհանգիստ է՝ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով

PanARMENIAN.Net - Եգիպտացի ոստիկաններն այսօր արցունքաբեր գազ են կիրառել Էլ Կահիրեից դեպի հյուսիս գտնվող Մահալլա քաղաքում: Ուրբաթօրյա աղոթքից հետո այնտեղ բախումներ են տեղի ունեցել «Մահմեդական եղբայրների» ու կառավարամետ կուսակցությունների ակտիվիստների միջև, հայտնում է «Նայլ-TV»-ն:

Մեծ Կահիրեում Գիզայում և Մադինաթ Նասրում իսլամիստների հանրահավաքներ են սկսվել: Անվտանգության ուժերը առավոտից արգելափակել են մայրաքաղաքի հիմնական հրապարակները՝ Թահրիրը, Ռամզեսը և Ռաբբա-էլ Ադաուիան: Ուրբաթ օրը Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկարացրեց պարետային ժամի գործողությունը ևս երկու ամսով:

Ի պատասխան ազատության մեջ մնացող «Մահմեդական եղբայրների» ղեկավարության անդամ Իսամ ալ Արյանը կոչ է արել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության եթերով «ամենուր փողոցային ելույթներ սկսել ու իշխանություններին անհնազանդության ակցիաներ անցկացնել»:

Ըստ «Ալ Ահրամ» թերթի, իսլամիստական դաշինքը հրահանգ է տարածել իր կողմնակիցների միջև ցուցարարների ամբոխներ ուղարկել Կահիրեի Ռաբահ ալ Ադաուիյա և Նահդա հրապարակներ, որտեղ մեկ ամիս առաջ զինվորներն ու ոստիկանները վերացրեցին Մուրսիի կողմնակիցների ճամբարը:

Նախօրեին Եգիպտոսի իշխանությունները երկու ամսով երկարացրել էին արտակարգ իրավիճակի ռեժիմը երկրում, որը գործում էր օգոստոսի կեսից: «Նախագահ Ադլի Մանսուրը որոշել է երկարացնել արտակարգ իրավիճակը ևս երկու ամսով»,- ասվում է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի պաշտոնական հայտարարությունում:

Օգոստոսի 14-ից երկրում մեկ ամսով արտակարգ վիճակ էր հայտարավել, իսկ 11 գավառներում՝ պարետային ժամ սահմանվել: Իշխանությունների այդ որոշումը կայացվել էր նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահների բախումներից հետո:

Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը ժողովրդական դժգոհության ալիքի վրա պաշտոնից հեռացրեց Մուհամմեդ Մուրսիին և երկրում անցումային շրջան հայտարարեց: Նախագահը ձերբակալվեց: Դրան հաջորդած իսլամիստների արյունահեղ բողոքները Եգիպտոսում հերթական ճգնաժամի պատճառ դարձան:

Սեպտեմբերի սկզբին տեղեկություններ էին հայտնվել, որ Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական եղբայրներ» շարժումը լուծարելու մասին որոշում է կայացրել, բայց ավելի ուշ այն չէր չհաստատվել:

Շարժման անդամների ձերբակալությունները սկսվել էին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկումից հետո, ռազմական հեղաշրջման հետևանքով: Ինքը՝ Մուրսին, ինչպես հետագայում նաև «Մահմեդական եղբայրների» առաջնորդները, հայտնվել էին Կահիրեի բանտում:

Մուրսին մեղադրվում է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության և 2011թ. բանտից նրանց փախուստին աջակցելու մեջ: Մեղադրանքները կապված են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումների հետ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց:

Նույն մեղադրանքով դատարանի առջև կկանգնեն «Մահմեդական եղբայրների» ևս 14 անդամեր: Դատական նիստի օրը հայտնի կդառնա ավելի ուշ: Մինչ այդ տապալված նախագահին մեղադրում էին «կալանավորների, սպաների ու զինվորների կանխամտածված սպանության մեջ»:

Այդ մեղադրանքները վերաբերում են 2011թ. Կահիրեում բանտի վրա հարձակմանը, որի ժամանակ ազատ էին արձակվել Մուրսին ու «Մահմեդական եղբայրների» մյուս առաջնորդները:

Մուրսին նաև մեղադրվում է բանտից ապստամբության ընթացքը ծրագրելու համար, երբ տապալվել էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրության կազմակերպման մեջ:

Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվել էին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

Photo: weekend.ria.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---