Րաֆֆի Հովհաննիսյանը հիշել է «քեմալական մուրճի և բոլշևիկյան սալի» մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշել է «քեմալական մուրճի և բոլշևիկյան սալի» մասին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանըքննադատել է նախագահ Սերժ Սարգսյանին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումը: Նա համեմատել է այդ որոշումը բոլշևիկների ու թուրքերի միջև 1921 թվականի պայմանագրի հետ: Ըստ Հովհաննիսյանի, անդամակցությունը ՄՄ-ին սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը և նախագահ Սարգսյանը պետք է հեռանա պաշտոնից, հայտնում է Newsarmenia գործակալությունը:

«Կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սկսած հայ-թուրքական արձանագրություններից ու վերջացրած այս հայտարարությամբ, 1921-ի թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքած պայմանագրի (Մոկսովյան պայմանագիրը) ժամանակակից կրկնությունն է»,- ասել է նա։

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

«Հայաստանը քեմալական մուրճի ու բոլշևիկյան սալի միջև» գիրքը լույս է տեսել անցած դարի 20-ականներին, դրա հեղինակը Առաջին հանրապետության չորրորդ և վերջին վարչապետՍիմոն Վրացյանն է։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---