2013 թ. I-ին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ժամկետային ավանդների աճ է գրանցվել

2013 թ. I-ին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ժամկետային ավանդների աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2013 թվականի հաշվետու 6 ամսվա ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գրանցվել է ֆիզիկական անձանց ներգրավված ժամկետային ավանդների ծավալի աճ: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, 2013 թ. I-ին կիսամյակում ֆիզիկական անձանց ներգրավված ավանդների ծավալն ավելացել է 5,3 մլրդ դրամով: Ընդ որում, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 4,0 մլրդ դրամով: 2013 թվականի հաշվետու 6 ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները ավելացել են 430-ով, այդ թվում ռեզիդենտների ավանդները՝ 399-ով:

ֆիզիկական անձանց ներգրավված ավանդների ծավալը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 29,8 մլրդ դրամ: Ռեզիդենտների մասնաբաժինը կազմում է 23,4 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների քանակը հաշվետու շրջանում կազմել է 4297, որից 4047-ը՝ ռեզիդենտների ժամկետային ավանդներն են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---