Հայաստանը հաջողությամբ իրականացրել է եվրապարտատոմսերի առաջին թողարկումը

Հայաստանը հաջողությամբ իրականացրել է եվրապարտատոմսերի առաջին թողարկումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկել: Ինչպես հայտնում է Reuters-ը, գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, հաղորում է Reuters-ը:

Թողարկման ծավալը կազմում 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

Նախօրեին Reuters-ը, վյայակոչելով շուկայի իր աղբյուրները, հաղորդել էր, որ թողարկված պարտատոմսերի պահանջարկն արդեն հասել է 2 մլրդ դոլարի:

ՀՀ կառավարությունը այս տարի որոշում էր կայացրել $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի հետ հանդիպման նպատակով: Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:

Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` : Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ`Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը:

Վարաչպետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանն առաջին անգամ դուրս կգա արտարժույթով պարտատոմսերի միջազգային շուկա և նրան մասնագիտական աջակցություն է հարկավոր այդ ոլորտում: Նա նշել էր նաև, որ հաջող տեղաբշխման դեպքում Հայաստանը մտադիր է մարել Ռուսաստանից 15 տարի ժամկետով վերցրած 500 մլն դոլարի կայունացման պետական վարկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---