Սիրիա. Կովկասցի գրոհայիններն առանձին ջոկատ են կազմել, իսկ ապստամբները շարունակում են ոչնչացնել միմյանց

Սիրիա. Կովկասցի գրոհայիններն առանձին ջոկատ են կազմել, իսկ ապստամբները շարունակում են ոչնչացնել միմյանց

PanARMENIAN.Net - Սիրիացի իսլամիստները հայտարարել են, որ Հալեպում կազմավորվել է նոր ստորաբաժանում, որի կորիզը կազմում են ՌԴ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների ներկայացուցիչները: Ջոկատն անվանել են «Ալ Մուհաջիրին», ինչը թարգմանաբար նշանակում է էմիգրանտներ, այն գլխավորում է չեչեն Աբու Աբդուրահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Լոնդոնում հրատարակվող «Ալ Քուդս էլ արաբի» թերթի ինտերնետ պորտալի վրա հղումով:

Ջոկատի թվաքանակը մոտ 1000 հոգի է, Հալեպում նրանց համար ճամբար է գործում: Գրոհայինների մեծ մասը կովկասյան հանրապետություններում գործելու մեծ փորձ ունի: Ջոկատը սերտորեն համագործակցում է «Ալ Քայիդայի» և նրան հարող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության հետ:

Ասվում է նաև, որ «Ալ Քայիդային» հարող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը վերահսկում է Ազազ սիրիական քաղաքը, որը Թուրքիայի հետ սահմանին է գտնվում, ճանապարհի մոտ, որով գրոհայինները զենք ու զինամթերք են ստանում:

Ինչպես հայտնում է utro.ru-ն, ապստամբ գրոհայինները չորեքշաբթի օրը գրավեցին քաղաքը՝ դուրս մղելով գլխավոր ընդդիմադիրներին՝ Սիրիայի ազատ բանակին: Ըստ հաղորդագրությունների, իսլամիստները ձերբակալել են ակտիվիստներին, լրագրողների, նույնիսկ շարիաթի դատարանի անդամներին:

Սիրիայի ազատ բանակի ջոկատները քաղաքի սահմաններից դուրս են, նրանք երկու հսկիչ անցակետ են ետ գրավել: Վերլուծաբաններն արդեն խոսում են պատերազմի ներսում նոր պատերազմի մասին:

Շաբաթվա սկզբում 22 գրոհային զոհվեց Հոմսում «Ջաբհաթ ան Նուսրա» և ապստամբների այլ խմբավորումների բախման հետևանքով, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, մարտը տեղի է ունեցել Բաբ Հուդի շրջանում:

Ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԱԽ-ն «Ալ Քայիդայի» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի համար «Ջաբհաթ ան Նուսրա» ընդդիմադիր խմբավորումն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 2012թ. դեկտեմբերի սկզբին «Ջաբհաթ ան Նուսրան» ընդգրկվեց ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: .

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---