Դոլարը զիջում է դիրքերը հօգուտ եվրոյի

Դոլարը զիջում է դիրքերը հօգուտ եվրոյի

PanARMENIAN.Net - Հագեցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը ֆինանսական շուկաների մասնակիցներին դոլարից զատ այլընտրանք չթողեց: ԱՄՆ դոլարը հերթական անգամ չստանալով ակնկալվող աջակցությունը կենտրոնական ֆինանսական կարգավորողից, շարունակում է զիջել դիրքերը միասնական եվրոպական արժույթի համեմատ: Ընդ որում, եվրոյի առումով ձևավորված միտումը ոչ մի լուրջ փոփոխություն չի նախատեսում դեպի աճ, գուցե միայն աննշան շտկումներ լինեն առաջիկա շաբաթվա սկզբին:

Երկուշաբթի եվրոյի համար որոշ ռիսկեր կարող են առաջանալ Գերմանիայում, որտեղ ընտրություններ են կայանլու: Միասնական արժույթի դիրքերի թուլացում կարող է տեղի ունենալ անսպասելի արդյունքի դեպքում, եթե Անգելա Մերկելի կուսակցությունը զիջի ընդդիմադիրներին, թեև, ըստ վերջին հարցումների Մերկելի դիրքերը ավելի ամուր են, թեև աննշան:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ եթե 1,3500 մակարդակը չպահպանվի, եվրոն կարող է թանկանալ մինչև 1,3570 դոլար, գերադասելի է գնել 1,3500-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 20-ին իրականացվել է 2,400 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.71 դրամ՝ սեպտեմբերի 19-ի համեմատ նվազելով 0.78 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 549.91 դրամ՝ ավելանալով 2.32 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---