ANCA-ն կոչ է անում Օբամային դատապարտել Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները

ANCA-ն կոչ է անում Օբամային դատապարտել Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները

PanARMENIAN.Net - Արտահայտելով ԱՄՆ հայ համայնքի վրդովմունքը վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունների և ելույթների վերաբերյալ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ դատապարտել Ադրբեջանի նախագհի սպառնալիքները, նրա կոչերը նոր էթնիկ զտումներին և մարդասպան Ռամիլ Սաֆարովի գովաբանումը նրա կողմից:

ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը, ի պատասխան Իլհամ Ալիևի սեպտեմբերի 17-ի ելույթին, կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելու գայթակղությունից: Խաչիկյանի նամակում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է դատապարտի Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Իլհամ Ալիևը հրապարակավ սպառնում է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ և գովաբանում է Բաքվում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները, զգուշացնելով, թե Ադրբեջանը պատրաստ է կրկնել այդ ոճրագործությունները: Նա պնդում է, թե գործնականում Հայաստանի բոլոր ինքնիշխան տարածքները, ներառյալ Երևանը, ադրբեջանական են, գովաբանում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ ներում շնորհելով նրան: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելուց և խնդրում ենք Ձեզ խստորեն դատապարտել նախագահ Ալիևի ելույթները:

Օգտվելով հնարավորությունից, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աշխատելու վարչակազմի հետ և հանդիպում ունենալու նախագահի հետ՝ քննարկելու համար վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստումն ու հայ-ամերիկյան հարցերի ողջ շրջանակը»,-ասվում է նամակում:

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրողների առջև իր ելույթում հայտարարել է, թե ճիշտ է վարվել ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին: Նա նաև ասել է, թե Երևանը, Սևանը, ընդհանրապես ողջ Հայաստանը «բուն ադրբեջանական տարածքներ են և շուտով դրանք կազատագրվեն»:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվեց դասընթացների ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովի կողմից: Գուրգեն Մարգարյանի շիրիմը գտնվում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---