Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ տարծքում

Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ տարծքում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվա առթիվ Կոժարայի հայտարարության մեջ:

«Խաղաղության միջազգային օրն եզակի հնարավորություն է տալիս դադարեցնելու համար բռնությունն ու ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում: ԵԱՀԿ տարածաշրջանի սառեցված հակամարտությունները լարվածության և սպառնալիքի աղբյուրներ են կազմակերպության տարածքում: Հարկավոր է կրկնապատկել ջանքերն, ուղղված այդքան անհրաժեշտ քաղաքական կամքի ստեղծման ուղղությամբ, և օգնել հակամարտող կողմերին հակամարտության հաստատուն խաղաղ կարգավորման գործում»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն փորձված ու հուսալի լծակներ ունի բանակցային գործընթաց սկսելու, միջնորդության, կանխարգելիչ դիվանագիտության և վստահության միջոցների ամրապնդման համար, որոնք կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել հասարակությունների և ժողովրդների միջև և ուղիներ գտնել հակամարտությունների կարգավորման համար, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Խաղաղության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 21-ին 2002 թվականից ի վեր: Այն հաստատվել է ՄԱԿ ԳՎ 36-րդ նստաշրջանում: Սկզբում տոնը նշվել է սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը՝ ՄԱԿ ԳՎ ամենամյա նստաշրջանի բացման օրը: Խաղաղության միջազգային օրը սեպտեմբերի 21-ին նշելու որոշումն ընդունվել է ՄԱԿ ԳՎ 55-րդ նստաշրջանում: Գլխավոր վեհաժողովն այդ օրը հռչակել է բռնությունից հրաժարվելու և հրադադարի օր ամբողջ աշխարհում: Բոլոր երկրներին առաջարկվել է ձեռնպահ մնալ այդ օրը ռազմական գործողություններից:

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որոնք ավանդաբար սկսվում են Խաղաղության զանգի մոտ տեղի ունեցող արարողությունից: Արարողությունը սկսվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչից, որից հետո ղողանջում է զանգը: Հետո, լռության րոպեին հաջորդում է ՄԱԿ ԱԽ նախագահի ելույթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---