ԶԼՄ. ՌԴ-ն ընդլայնում է ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Գյումրիի ռազմակայանը կհամալրվի

ԶԼՄ. ՌԴ-ն ընդլայնում է ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Գյումրիի ռազմակայանը կհամալրվի

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Ըստ թերթի, առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը։

Ըստ պարբերականի, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականներն ու նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, ընդհանուր առմամբ, մոտ 2500-3000 հոգի են լինելու: Իսկ Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար և մի քաանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։

Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանան բնակություն հաստատել այլ վայրում։

2013 թվականի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին: Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին ռազմական նշանակության նույն բնութագրերն ու բաղադրիչներն ունեցող արտադրանքը կառաքի մյուս կողմին, ինչպես դա արվում է սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զորամիավորումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրն իրավունք է տալիս ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու նպատակային օգտագործումը, որի կարգը կողմերը որոշելու են լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ, մեկ այլ պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են համատեղ պաշտպանական ոլորտի ձեռնարկություն, ինչպես նաև սահմանապահների ու արտակարգ իրավիճակների մասնագետների նախապատրաստման կենտրոններ ստեղծել: Հայաստանի պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը ՌԴ օգնությամբ պետք է որոշ տեսակի զինամթերքների, զրահատեխնիկայի արտադրություն սկսի, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բազա ոչ միայն ցամաքային ուժերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հրապարակ» թերթը ԱԺ-ում իր աղբյուրների վրա հղումով, Հայաստանը կլինի միակ երկիրը, որը նման պայմանագիր կունենա Ռուսաստանի հետ: «Նմանատիպ պայմանագիր գոյություն ունի նաև Բելառսւի հետ, սակայն, այնտեղ որոշ վերապահումներ կան, որոնք Հայաստանի դեպքում բացակայում են»,- գրել էր պարբերականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---