// IP Marketing video - START// IP Marketing video - END
13  04.10.13 - «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի պաշտոնական բացումը
4  04.10.13 - 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը

ՏՏ-ում Հայաստանի համեմատական առավելությունը կարող է լինել միկրոսխեմաների մոդելավորումը

ՏՏ-ում Հայաստանի համեմատական առավելությունը կարող է լինել միկրոսխեմաների մոդելավորումը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ «ԴիջիԹեք-2013» ամենամյա, թվով արդեն 9-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 6-ը: Ոլորտի մասնագետների ուղեկցությամբ նախագահը ծանոթացավ ՏՏ ոլորտի արտադրանքին, որը ներկայացված է ցուցահանդեսի տաղավարներում:

Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները: Մասնակցում են շուրջ 150 ընկերություններ Հայաստանից ու արտերկրից:

Հայտեր ներկայացրած կազմակերպությունների թվում են «Ross Telecom», «Questrade International Inc.», «National Instruments», «Synopsys», «Unicomp», «Microsoft», «LanAr Service», «Hybrid Solutions», «Astromaps», «Instigate», «Synergy International Systems», «WebDorado», ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր», Կապի միջոցների երևանյան ԳՀԻ, Անանիա Շիրակացի ճեմարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։

«Synopsis Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ուշադրությունը բևեռեց այն հանգամանքին, որ այս տարի ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացրել երիտասարդ մասնագետները (start-up): «Ուրախալի է, որ այս տարի մի քանի սկսնակ ընկերություններ են ներկայացված Պոլիտեխնիկ ինստիտուտի տաղավարում»,-ասել է նա: Մուսայելյանը հիշեցրել է, որ Սիլիկոնյան հովտի սկսնակ ընկերությունները ձևավորվում էին Սթենֆորդի ինժեներային համալսարանի բազայի վրա: Եթե Հայաստանը մտադիր է որոշակի զարգացման հասնել ՏՏ ոլորտում, ապա հիմնական ցուցանիշը հենց հետաքրքրությունն է start-up-երի հանդեպ, որից հետո հետաքրքություն է հայտնվում վենչուրային հիմնադրամների հանդեպ: «Այդ միտումը հիմք է հանդիսանում ոլորտի զարգացման համար»,-ասել է նա:

Իր հերթին «Synergy International Systems» ընկերության մոնիտորինգի և գնահատման գծով տնօրեն Դավիթ Քոչարովը հայտնել է, որ ընկերությունը ներկայացրել է IDM7 պլատֆորմը, որը նախատեսված է բյուջետային պլանավորման ու պետական ատյանների մոնիտորինգի գծով լուծումների համար: Ըստ նրա, այդ ապրանքը կիրառվում է աշխարհի 50 երկրներում պետապարատի աշխատանքի պարզեցման համար, մասնավորապես, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների հեռանկարային զարգացման ծրագրերում: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հայաստանի կառավարության հետ այդ փուլում բանակցություններ են ընթանում այդ ապրանքի ներդրման ուղղությամբ: «Տվյալների այդ բազան թույլ է տալիս մուտք ապահովել տեղեկատվության և նրա մշակման համար, կազմել զեկույցներ, քարտեզներ, ժամանակացույցեր և գործառնության հարթակ լինել գերագույն ղեկավարման համար»,-ասել է նա:

Բացման պաշտոնական մասին կհաջորդի ԱրմԹեք 6-րդ համաժողովը: Երկու միջոցառումները անցնում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Վարչապետն իր ողջույնի խոսքում նշեց այն նվաճումներն ու մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև ՏՏ ոլորտում: Ըստ նրա, ՏՏ ոլորտն ամեն տարի 15-20 աճ է արձանագրում, այդ ոլորտում աշխատում է մոտ 7000 մարդ՝ շուրջ 300 ընկերություններ: Ուստի Հայաստանն ամեն տարի այդ ոլորտի 2000 բարձրակարգ կադրերի կարիք ունի: Մասնագիտական կրթության որակի բարձրացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերում միջազգային կառույցներն ու առաջատար միջազգային ընկերությունների՝ Microsoft և IBM, կրթական ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն անցնում է ՏՏ ոլորտի զարգացման նոր մակարդակի և պետք է բացահայտել այն հնարավորություններն, որը երկիրն ունի: ՏՏ-ում Հայաստանի համեմատական առավելությունը կարող է լինել միկրոսխեմաների մոդելավորումը, ասել է վարչապետը՝ մասնագետների վրա հղումով: Առաջիկա 5 տարիներին նեղ մասնագիտացումն այդ ոլորտում պետք է մասնագետների ուշադրության կենտրոնում լինի»,-ասել է նա:

Բացի այդ, Հայաստանում պետք է աշխատանքի պայմաններ ստեղծվեն բոլոր սուբյեկտների՝ բուհերի, հետազոտական կենտրոնների, վենչուրային հիմնադրամների ու կառավարիչների համար: Վարչապետը նշել է, որ ՀԲ հետ համատեղ Հայաստանում ստեղծվում է առաջին վենչուրային հիմնադրամը, որտեղ կառավարությունն իր ավանդն է ունենալու 3 մլն դոլարի չափով:

Տիգրան Սարգսյանը նաև արծարծել է Հայաստանում մտավոր սեփականության գրանցման հարցը նորարարական պրոդուկտ ստեղծելու համար՝ հորդորելով չվախենալ անհաջողություններից ու նոր ընկերություններ ստեղծել:

Վարչապետը կարևորել է նաև Սիլիկոնյան հովտում հայկական գրասենյակի աշխատանքը: Ըստ նրա, շուրջ 200 ընկերություններ շահագրգռված են աշխատել Հայաստանի հետ: «Անհրաժեշտ է օգտագործել համացանցն ու մեր 300 ընկերությունները կապել 200 օտարերկրյա ընկերությունների հետ, օգտագործելով այդ սիներգիզմը ի նպաստ ՏՏ ոլորտի զարգացման»,-ասել է նա:

ԱրմԹեք համաժողովին մասնակցում են ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից: Նախատեսվում է երկու հուշագիր ստորագրել Գյումրիի տեխնոպարկի զարգացման շրջանակներում: Կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:

Առաջին ԱրմԹեք համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում 2008-ին և 2011-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009-ին և 2012-ին:

 Ուշագրավ
Մենյուն կարտացոլի բոլոր չընթերցված ծանուցումները Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում
Instagram-ի նոր ռեժիմով հնարավոր է տեսանյութը դիտել հակառակ հաջորդականությամբ, ինչպես Snapchat-ի ամենահին ֆիլտրերից մեկում
ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով