Ռուս դիվանագետները հեռացել են Լիբիայից 4 հոկտեմբերի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչներն իրենք են խորհուրդ տվել ռուս դիվանագետներին լքել դեսպանատան տարածքը, քանի որ չեն կարող ապահովել նրանց անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Լիբիայում Ռուսաստանի դեսպան Իվան Մոլոտկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: ԱԻՆ տարհանել է ՌԴ դեսպանատան բոլոր աշխատակիցներին Թունիսի տարածքով՝ դեսպանատան վրա հարձակումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Դեսպանատան վրա հարձակման օրը դեսպանատուն են այցելել Լիբիայի վարաչպետը, ԱԳ նախարարը, որոնք ափսոսանք են հայտնել»,-ասել է Մոլոտկովը: Նա հավելել է նաև, որ ՌԴ դեսպանատան մի քանի աշխատակիցներ մեկնել են Թունիս ու մնացել են այնտեղ մինչև իրավիճակի կայունացումը: «Ոչ բոլոր աշխատակիցներն են տարհանվել Մոսկվա, մի քանի մարդ մնացել է Թունիսում»,-ասել է դիվանագետը: Հոկտեմբերի 2-ի երեկոյան Տրիպոլիում ՌԴ դեսպանատան մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել, հայտնում է Al Arabiya-ն՝ ականատեսների վրա հղումով: Նրանք փորձել են ներխուժել դեսպանատան տարածք: Հարձակվողներից մի քանիսին հաջողվել է պոկել պատշգամբից կախված Ռուսաստանի դրոշը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է հարձակման փաստը: Ըստ նախնական վարկածի, դեսպանատան մոտի ակցիան կապված է ռուսաստանցի մի կնոջ կողմից լիբիացի սպայի սպանության հետ Տրիպոլիում: Ըստ որոշ տվյալների, կինը սպանել է զինվորականին այդ երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի դեմ ապստամբությանը մասնակցելու համար: Չնայած, որ Մուամմար Քադդաֆին տապալվեց և սպանվեց դեռ 2011 թվականին, իրավիճակը երկրում դեռ չի կայունացել: Իշխանափոխությունից հետո Լիբիայում հարձակման են ենթարկվել տարբեր երկրների դիվանագիտական առաքելություններ: 2012 թ. ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում Բենգազիում չորս ամերիկացիներ զոհվեցին, այդ թվում նաև Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը: 2013 թ. ապրիլին Տրիպոլիում ֆրանսիական դեսպանատան մոտ ավտոմեքենա պայթեցվեց: Ահաբեկչությանը զոհ գնացին երկու ֆրանսիացի զինծառայողներ: 2013 թ. ամռանը Լիբիայում Իտալիայի դեսպանատանը պատկանող մեքենայում ռումբ հայտնաբերվեց, որը հաջողվեց ժամանակին վնասազերծել: Photo:ria.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |