7 հոկտեմբերի 2013 - 12:49 AMT
Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով զոհվել է հայազգի Հովիկ Կարդացողյանը

Հոկտեմբերի 6-ին հրթիռակոծվեցին Դամասկոսի խաղաղ Ապպասիին, Քասսա և Պապ Թումա շրջանները: Ըստ պաշտոնական տվյալների, հրթիռակոծության հետևանքով 8 մարդ է զոհվել, շուրջ երկու տասնյակը վիրավորել է: Մեծ նյութական վնաս է հասցվել: Այդ թաղամասերում բնակվում են նաև սիրիահայեր: Քասա շրջանում է գտնվում նաև հույն ուղղափառ Ս. Խաչ եկեղեցին, որը նույնպես նյութական վնաս է կրել:

Զոհվածների թվում է նաև 1958 թ. ծնված հայազգի Հովիկ Կարդացողյանը (Օքումուշեան), հայտնում է aztagdaily-ին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպ և Դամասկոս քաղաքներում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր շուրջ 80 հազարի: