Քաղաքապետարան vs քաղաքացիներ․ Չնայած բողոքներին, Երևանը կձևավորվի սրտիկ-լոգոյով

Քաղաքապետարան vs քաղաքացիներ․ Չնայած բողոքներին, Երևանը կձևավորվի սրտիկ-լոգոյով

PanARMENIAN.Net - Դիզայներները շարունակ բողոքում են՝ «Երևան-Էրեբունի 2795»-ի լոգոները չեն հավանում․ ու չեն հավանում պատճառաբանված: Մի խումբ Angry designers-ներ դիզայներ Վահան Բալասանյանի գլխավորությամբ երեկ բլոգում պատմեցին, թե ինչպես էին դեռ ամռանը քաղաքապետարանից իրենց խնդրել տոնակատարության համար լոգոների տարբերակներ մշակել (ինչպես նշված էր՝ անվճար), որոնք էլ իրենք ներկայացրել էին դեռ օգոստոսի 10-12-ին, այնուհետև իմացել, որ այդ տարբերակներին նախընտրել են վերջերս ներկայացված «Իմ սրտի ուղեկից»-ի բոլորին արդեն հայտնի դարձած սրտիկը (որն ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ): Այսպիսով, երեկվանից սկսվեց դեռ Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթից հայտնի դարձած դիզայներ Արարատ Մկրտչյանի ներկայացրած տարբերակի «արշավը»:

Ֆեյսբուքում ակտիվ օգտատերերի մեծամասնությունը փոխում է profile-փիքերը՝ փոխարինելով դրանք Մկրտչյանի տարբերանշանով ու այդպիսով արտահայտելով բողոքը: Ի դեպ, անգամ կայք բացվեց, որտեղից կարելի է բեռնել դուր եկած գույնի ավատարն ու տեղադրել այն ֆեյսբուքի account-ում: Մեկ այլ դիզայներ Արա Ասլանյանն էլ ցանկացողներին առաջարկեց նման նշան սարքել՝ նկարի ֆոնին տեղադրելով իրենց իսկ նկարներից մեկը: Այս ամենը, կարծես, անտարբեր է թողնում քաղաքապետարանին՝ Երևանն ակտիվ շարունակվում է պատրաստվել հոկտեմբերի 11-12-ին: Մայրաքաղաքի շենքերն արդեն զարդարվում են Երևանի դրոշով ու Հայաստանի եռագույնով, «Իմ սրտի ուղեկից» լոգոներով ու նմանատիպ պաստառներով: Ի դեպ, երբ երեկ PanARMENIAN.Net ի ֆեյսբուքի էջում տեղադրեցինք այդ պաստառներից մեկը, տակը ակտիվ քննարկումներ սկսվեցին՝ քաղաքացիներ vs պետաշխատողներ:

Քաղաքացիների մեծամասնությունը պնդում էր, որ կարելի էր նմանատիպ ձևավորման վրա ծախսած գումարն ավելիլ խելամիտ տնօրինել։ Իսկ քաղաքապետարանի, վարչակական շրջանների, Հանրապետկան կուսակցության անդամներն (այդպես էր, ամեն դեպքում, նշված նրանց էջերում) ու այլոք, ովքեր արդեն հասցրել էին իրենց էջում տեղադրել Էրեբունի-Երևանի նոր լոգոները, սկսեցին մեղադրել վերոնշյալներին, թե տոն է, կարելի է և ուրախանալ, շատ գեղեցիկ է ու միևնույն է՝ ինչ էլ անի քաղաքապետարանը, դժգոհները միշտ էլ կհայտնվեն: Ի դեպ, արդյունքում բավականին բովանդակալից քննարկում ծավալվեց: Վերջում քաղաքացիները մեծամասնություն կազմեցին ու այդպիսով կրքերը հանդարտվեցին:

Կային նաև մարդիկ, ովքեր բողոքում էին, թե աշխատելու փոխարեն պետաշխատողներից ոմանք նստած ֆեյսբուքում պատասխանում են օգտատերերի կարծիքներին՝ գովելով քաղաքապետարանի աշխատանքը..․

Ինչևէ, 10 մլն դրամը քաղաքի ձևավորման համար արդեն նախատեսված է, ինչպես նաև 200 մլն-ը՝ «Էրեբունի-Երևանի»: Իսկ վերջնական արդյունքին ու հրավիրված երգիչների տեսքով նոր անակնկալներին սպասել այդքան էլ երկար չի մնում…

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---