Հայաստանը կմասնակցի ԱՊՀ, Վրաստանի ու Բալթիայի երկրների ալպինիստական կազմակերպությունների գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ, Վրաստանի ու Բալթիայի երկրների ալպինիստական կազմակերպությունների գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանի նիստերի դահլիճում, կկայանա ԱՊՀ ալպինիստական կազմակերպությունների ղեկավարների + Վրաստանի, Բալթյան երկրների լիազորված ներկայացուցիչների 5-րդ գագաթնաժողովը:

Այս գագաթնաժողովին կմեկնի Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի վարչության անդամ Տիգրան Շահբազյանը:

Գագաթնաժողովի հյուրը կլինի միջազգային ski ալպինիզմի միջազգային ֆեդերացիայի ( ISMF ) նախագահ Առմանդո Մարիոտտան, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայում:

Բացի այդ, Մոսկվայում կնշեն ալպինիզմի 90-ամյակը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Ճարտարապետների կենտրոնական տանը: Տոնակատարության ծրագրում են նվաճումների ցուցադրությունը, կինո և տեսախրոնիկայի, ֆոտոնյութերի ցուցադրություն, պատվո նշանների հանձնում: Երեկոյին կմասնակցեն տարբեր երկրների ալպինիստներ, խորհրդային և ռուսաստանյան նշանակալի գիտարշավների ղեկավարներ ու մասնակիցներ, նախկին ԽՍՀՄ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Երկու օր՝ հոկտեմբերի 26-ին ու 27-ին, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում կքննարկվի մարզական ալպինիզմի ներկան ու ապագան: «Միջազգային մրցակցային ալպինիզմի փորձը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երկրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն ակտուալ խնդիրները ու ալպինիզմի մրցումների անցկացումը տարբեր մարզաձևերում ու կարգերում, ազգային ու միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, անվտանգության հարցերը մարզական միջոցառումների ժամանակ, ալպինիզմի պատանեկան մրցումների անցկացման հեռանկարները և այլն:

Ավարտին կանցկացվի սեմինար մրցավարների համար:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, սկսել է իր գործնեությունը Հայաստանում 2010 թ.-ից։ Ֆեդերացիան իր գործնեությամբ նպատակ ունի Հայաստանում զարգացնել և մասսայականացնել լեռնագնացությունը որպես մարզաձև, ձևավորել ժայռամագլցողների և լեռնագնացների ազգային և օլիմպիական հավաքականներ։ Ֆեդերացիան կազմակերպում և անց է կացնում ուսումնամարզական պարապմունքներ և հավաքներ՝ սկսնակների և արդեն իսկ այս սպորտաձևով զբաղվողների համար։ Միջազգային մրցումներին և հետագայում նաև օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել ազգային հավաքական. Այդ նպատակով ֆեդերացիան իր գործունեության առաջին օրերից կազմակերպում է՝ լեռնագնացության և ժայռամագլցման մարզումներ Հանրապետության տարբեր վայրերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---