Հայաստանում տնտեսական ակտիվությունն ապահովել են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ապահովել են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը

PanARMENIAN.Net - 2013-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ այս ցուցանիշն աճել է 10,3 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի սեպտեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 8,2 տոկոսով: Միժամանակ 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում: Միաժամանակ 2013թ. հունվար- սեպտեմբերին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 5,6 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

Տնտեսական ակտիվության բարձր մակարդակը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ գյուղատնտեսության ոլորտում հաջողվում է ապահովել զգալի արդյունքներ: Լավ արդյունքներ են արձանագրվել նաև արդյունաբերության մեջ:

2013 թ. սեպտեմբերին 2013 թ. օգոստոսի համեմատ աճն արդյունաբերության ոլորտում կազմել է 12,7 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 6,7 տոկոս: Ընդ որում 2013 թ. հունվար-սեպտեմբերին 20012 թ. նույն շրջանի համեմատ աճն արդյունաբերության մեջ գրանցվել է 7 տոկոսի մակարդակով՝ 874,615 մլրդ դրամ: 2013 թ. սեպտեմբերին 2012 թ. նույն շրջանի համեմատ աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 1,5 տոկոս: ամսական կտրվածքով՝ 29,4 տոկոս, 2013 թվականի հունվար-սեպտեմբերին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5,5 տոկոս՝ 663,413 մլրդ դրամ:

Հատկանշական է այն փաստը, որ շինարարության ոլորտում, որն ամենից շատ տուժեց ճգնաժամից և այժմ դանդաղ վերականգնվում է, ամսական կտրվածքով աճն արձանագրվել է 36,6 տոկոսի մակարդակում, իսկ 2013 թ. հունվար-սեպտեմբերին՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումն այդ ոլորտում կազմել է 9,2 տոկոս, տարեկան կտրվածքով՝ 11,9 տոկոս:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանում 2013 թ. սեպտեմբերին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0,9 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճ է գրանցվել՝ 0,4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 0,5 տոկոսով:

Ըստ պաշտոնակնա վիճակագրական տվյալների, 2013թ. սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 513,1 մլն դոլար (209,5 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 18,4 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 10 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 4,5 տոկոս՝ 4 169,6 մլն դոլար (1 713,1 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ սեպտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 136,4 մլն դոլար (55,7 մլրդ դրամ)` աճելով 23,3 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 7,6 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-սեպտեմբերին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 1 088,6 մլն դոլար (447,3 մլրդ դրամ), աճը՝ 10,6 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. սեպտեմբերիին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 376,7 մլն դոլար (153,8 մլրդ դրամ)՝ աճելով 16,7 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 10,9 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 3 081 մլն դոլար (1 265,8 մլրդ դրամ)` աճելով 2,5 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 992,4 մլն դոլար կամ 818,5 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---