Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններին

Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) ԱԳՆ պատվերով վարժեցրել է ադրբեջանցի հատուկջոկատայիններին, նպատակ ունենալով հզորացնել իր ազդեցությունն այդ հետխորհրդային հանրապետությունում, գրում է The Sunday Times-ը: Ըստ փաստաթղթի, որը հայտնվել է The Sunday Times-ի տնօրինության տակ, բրիտանացի հատուկջոկատայինները 6-շաբաթյա մարզումների շրջանակում սովորեցրել են ադրբեջանցի գործընկերներին շենքեր գրոհել, դիպուկահարների հմուտթյուններին տիրապետել:

«Lanark գործողության» ծրագրի նպատակներից մեկը բրիտանական ԱԳՆ ներկայության հզորացումն է Ադրբեջանում: Արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդ երկրի հարուստ նավթագազային պաշարների պատճառով: Սակայն իրավապաշտպանները մեղադրում են Ալիևի կառավարությանը ձերբակալությունների միջոցով ընդդիմադիրներին ճնշելու մեջ»,-գրում է The Sunday Times-ը:

Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) հիմնվել է 1950 թվականի մայիսի 31-ին: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և մոդել է ծառայել շատ երկրների հատուկ նշանակության ուժերի համար:

SAS 22-րդ գունդը կազմավորվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Գնդի «Increment» ջոկատը գործում է արտաքին հետախուզության MI6 շրջանակներում:

Photo:eliteukforces.info
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---