ՎիվաՍել-ՄՏՍ-ը 55 մլն դրամ է նվիրաբերել «Օրրանի» 8-րդ բարեգործական ընթրիքի ընթացքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 55 մլն դրամ է նվիրաբերել «Օրրանի» 8-րդ բարեգործական ընթրիքի ընթացքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացել է «Օրրանի» 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելն ու դրամական նոր միջոցներ հայթայթել էր:

Օրվա բանախոսներն են եղել «Օրրանի» նվիրատու և տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու` Գրիգոր Գրիգորյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր ուղերձում նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար երբևէ փորձել է սահմանել երջանկության բանաձևը: Ու թեև երևույթների ընկալումը յուրովի է, ակնհայտ է, որ մանկան ժպիտը երջանկություն է յուրաքանչյուրի համար»:

Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի եզակի գործերի կենդանի աճուրդին, ինչպես նաև «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:

Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ներդրումը` որոշակի պատասխանատվություն ստանձնելով «Օրրանի» կենտրոններ հաճախող յուրաքանչյուր երեխայի սննդի, կրթության, մշակութային և բազմակողմանի զարգացմանն հարցում: «Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների և ծերերի շրջանում աղքատության և մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երևանյան և վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա և 60 տարեց օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող կազմակերպության նախաձեռնությունները և պատրաստակամորեն շարունակում է աջակցել դրանց: Ընկերությունն արդեն տևական ժամանակ իր մասնակցություն է ցուցաբերում «Օրրանի» ծրագրերին: Մասնավորապես` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ 2009թ. հոկտեմբերին հիմնադրվել է «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը:

2011 թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերեց ավելի քան 40 մլն դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Օրրանի» 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հասարակական կազմակերպությանը փոխանցել էր 90 միլիոն դրամ:

«Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմեց մոտ 94 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---