Վոլգոգրադում ավտոբուս է պայթել. Մասնագետները դեպքն ահաբեկչություն են որակել /թարմացված/ (վիդեո)

Վոլգոգրադում ավտոբուս է պայթել. Մասնագետները դեպքն ահաբեկչություն են որակել /թարմացված/

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է, 28-ը՝ հոսպիտալացվել, որոնցից 27-ի վիճակը ծանր է:

«Այսօր 14.05-ին Վոլգոգրադում երթուղային ավտոբուսում անհայտ պայթուցիկ է պայթել, որի հետևանքով կան մարդկային զոհեր»,- ասվում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) հաղորդագրությունում: Ավտոբուսում պայթյունն իրականացնողը եղել է ավազակային խմբավորումներից մեկի կինը: Ռուսաստանի քննչական կոմիտեի Տարածաշրջանային քննչական վարչությունից տեղեկացրել են, որ դրա համար կինն օգտագործել է մարմնին ամրացված սարքը:

Պայթյունի հետևանքով 3 հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն», «ահաբեկչական գործողություն» ու «զենքի անօրինական շրջանառություն»:

RIA Novosti-ն՝ իրավապահ մարմիններում իր ներկայացուցչի վրա հղումով նշում է, որ ավտոբուսում նռնակի մասեր են հայտնաբերվել, ինչպես նաև չպայթած նռնակ:

Վոլգոգրադի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել, որը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 22-ին:

Քննչական կոմիտեի տվյալներով, հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից մեկը երեխա է: Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ տուժածներից ութի վիճակը ծայրահեղ ծանր է, գրում է Lenta.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---