Իլհամ Ալիևին հորդորում են հրաժարվել Արևելյան գործընկերությունից

Իլհամ Ալիևին հորդորում են հրաժարվել Արևելյան գործընկերությունից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի լրագրողների և մշակույթի իշխանամետ գործիչների մի խումբ կոչ է արել Իլհամ Ալիևին հրաժարվել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրից ու փոխել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունը: Նախաձեռնողները պատճառաբանում են դա ԵՄ հանդուգն վերաբերմունքով Ադրբեջանի հանդեպ, Բրյուսելի «երկակի չափանիշներով» ղարաբաղյան հարցում և այլն, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:

«Իրոք, վերջին տարիներին Ադրբեջանի հանդեպ ԵՄ վերաբերմունքում լարվածություն է նկատվում: Սակայն պատճառը ԵԽ և ԵՄ առջև Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է, որոնք վերջինս ստանձնել է Արևելյան գործընկերության շրջանակում: Վերջին 20 տարում Բաքուն այդպես էլ իրական քայլեր չձեռնարկեց Եվրոպայի մաս դառնալու համար, թեև ԵՄ-ն ու մյուս արևմտյան կառույցները լուրջ ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն ցուցաբերեցին Ադրբեջանին, օգնեցին պետական ինստիտուտների կայացմանը: Ադրբեջանի եվրաինտեգրման հակառակորդներն այլընտրանքը տեսնում են ՌԴ հետ մերձեցման, Շանհայի կազմակերպությանն անդամակցելու մեջ»,-նշում է հոդվածագիրն ու հարց տալիս. իսկ ի՞նչ կարող է առաջարկել Մոսկվան: «Բուն Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է լուծել բոլոր խնդիրները, գործելով «երկաթե ձեռքով»: Նա գերադասում է կոշտ լեզվով խոսել ԱՊՀ երկրների նախագահների հետ: Պուտինն առաջարկեց ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա Եվրասիական միություն ստեղծել, ինչը դիտարկվում է որպես ԽՍՀՄ վերականգնում մի փոքր այլ ձևով: Մյուս կողմից, Ռուսաստանում նկատվում է ազգայնամոլական ֆաշիստական տրամադրությունների ուժեղացում և իրադարձությունները Բիրյուլովոյում մեկ անգամ ևս դա ցույց տվեցին: Բորիս Ելցինի կառավարման կարճ ժամանակահատվածի բացառությամբ՝ Ռուսաստանում երբեք չի եղել ժողովրդավարական կառավարում: Անցյալի դասերը քննադատաբար գնահատելու փոխարեն, հակառակը, ուժեղանում են նոր կայսերական նկրտումները:

Այդ ֆոնի վրա Ադրբեջանի հեռացումը ԵՄ-ից ու Արևմուտքից և մերձեցումը Ռուսաստանի հետ կարող է հանգեցնել անկախության կորստի: Ուստի Բաքուն չպետք է սրի հարաբերություններն Արևմուտքի հետ, այլ հակառակը, պետք է իրական ժողովրդվարական բարեփոխումներ անցկացնի քաղաքական ու տնտեսական ոլորտներում»,-նշում է ադրբեջանական պարբերականը:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում տեղի կունենա Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որտեղ նախատեսվում էր նախաստորագրել Ասոցացման ու Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը Հայաստանի ու Ուկրաինայի հետ, իսկ Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել: Սակայն Հայաստանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, իսկ ԵԽ Խորհուրդը դեռ չի որոշել կստորագրի արդյոք Ուկրաինայի հետ համաձայնագիրը մինչ Յուլիա Տիմոշենկոյի հարցի հանգուցալուծումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---