Սինայում 3 եգիպտացի ոստիկան է սպանվել

Սինայում 3 եգիպտացի ոստիկան է սպանվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ոստիկանության երեք աշխատակիցներ այսօր սպանվել են Կահիրեից ոչ հեռու գրոհայինների լարած որոգայթի արդյունքում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ծայրահեղականները հարձակվել են ոստիկանության պարեկախմբի վրա, կրակ են բացել, հետո հեռացել անհայտ ուղղությամբ: Հանցագործության վայր ժամանած զինծառայողները հայտնաբերել են 55 կրակած պարկուճ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Այն բանից հետո երբ օգոստոսի 14-ին զինվորականները ցրեցին Մուրսիի կողմնակիցների ճամբարն ու Կահիրեում հարյուրավոր մարդիկ սպանվեցին, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, որը գործում է մինչ օրս:

Այսօրվա դրությամբ Հյուսիսային Սինայն Եգիպտոսի ամենաանհանգիստ շրջաններից է, որտեղ գրեթե ամեն օր հարձակումներ են լինում ոստիկանների ու զինվորականների դեմ: Չնայած շարունակվող ռազմական գործողությանը, բանակին չի հաջողվում սանձել գրոհայիններին, որոնց մեծ մասը ապօրինաբար է ներթափանցում երկիր Գազայի հատվածից: Դակահլիա գավառն առաջին անգամ է հայտնվել ապօրինի կազմավորումների նշանառության տակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---