Սիրիայում իսլամիստները հայկական եկեղեցի են հրկիզել

Սիրիայում իսլամիստները հայկական եկեղեցի են հրկիզել

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա գավառի Թել Աբիդադ քաղաքում իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Ինչպես գրում է Բեյրութում լույս տեսնող Aztag թերթը, հրկիզման ետևում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն է կանգնած: Հոկտեմբերի 27-ին ուշ երեկոյան նրանք հանել են եկեղեցու խաչն ու հրկիզել են եկեղեցին: Վնասվել է եկեղեցու ներքին հարդարանքը:

Հայերը Թել Աբիդադում են հաստատվել 1915 թվականից: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, իսկ վերանորոգվել է 1996 թվականին: Մինչ պատերազմը եկեղեցում կիրակնօրյա դպրոց էր գործում:

Հայերը Սիրիայում բնակվում են հիմնականում Հալեպ և Դամասկոս քաղաքներում: Մինչ պատերազմը հայկական համայնքը մոտ 80 հազարի էր հասնում: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մոտ 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Photo: aztagdaily.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---