Բարգավաճող երկրների ցանկում Հայաստանը 95-րդն է 142 երկրներից

Բարգավաճող երկրների ցանկում Հայաստանը 95-րդն է 142 երկրներից

PanARMENIAN.Net - Բրիտանական Legatum Institute կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաբարգավաճող երկրների Prosperity Index ամենամյա վարկանիշը: Հայաստանը ցուցակում 95-րդն է 142 երկրներից: 2012 թվականի վարկանիշի համեմատ Հայաստանն այս տարի բարելավել է իր դիրքը երեք կետով:

Հետազոտության արդյունքները հիմնված են 90 ցուցանիշների համեմատության վրա, որոնք բաժանված են 8 առանձին խմբերի՝ էկոնոմիկա, ձեռնարկատիրության պայմաններ, պետկառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձի ազատություններ և հանրային կապիտալ:

Տնտեսական վիճակով Հայաստանը հայտնվել է 116-րդ տեղում, ձեռնարկատիրության պայմաններով՝ 75-րդ, պետկառավարման՝ 89-րդ, կրթության՝ 42-րդ, առողջապահության՝ 87-րդ, անվտանգության՝ 65-րդ, անձի ազատության՝ 117-րդ, հանրային կապիտալով՝ 129-րդ:

Ինչպես հայտնում է Delfi-ին, այս տարվա առաջատարն է Նորվեգիան, որը չի զիջում իր առաջին տեղը ոչ ոքի 2010 թ. առաջին վարկանիշից սկսած: Երկրորդ տեղում է Շվեյցարիան, որը 2012 թ. 9-րդն էր: Հնգյակում են նաև Կանադան, Շվեդիան ու Նոր Զելանդիան: Երեք նախորդ տարիներին երկրորդ տեղը զբաղեցնող Դանիան այժմ նահանջել է 6-րդ տեղը: Եվրոպայում ամենացածր ցուցանիշը Բոսնիա և Հերցոգովինայում է՝ 97-րդ տեղը:

Աշխարհում ամենավատ դիրքերն ունեն Աֆղանստանը՝ 139 հորիզոնական, Կոնգոն՝ 140, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ 141, Չադը՝ 142-րդ տեղը:

Ըստ վարկանիշի, Ռուսաստանը 61-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81, Վրաստանը՝ 84, Թուրքիան՝ 87:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---