Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանին ձերբակալում են (թարմացված)

Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանին ձերբակալում են (թարմացված)

PanARMENIAN.Net - Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալում են: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը.

«Նախաքննական մարմինը ձերբակալման որոշում է կայացրել. դեռևս այսքանը»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտության, քանի որ դերասանի ինքնաձգացողությունը վատացել էր, բայց համակարգչային տոմոգրաֆիա անցնելուց հետո նրան տեղափոխել են «Սթրես» կենտրոն` դերասանի մոտ սթրեսային վիճակ է ախտորոշվել:

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի ավտոմեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում ևս 6 հոգու հետ մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վթարի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից՝ տասը տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնն երեք տարի ժամկետով:

Հոկտեմբերի 3-ին դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից: Վթարից տուժած Տաթև Հակոբյանը, ով կոտրվածքներ էր ստացել, դեռևս շարունակում է բուժումը հիվանդանոցում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---