Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվեց «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով 7 ապրիլի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվել է «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կառավարությունը դիմեց այդ քայլին բնական գազի սակագների բարձրացումը մեղմելու համար: Ա.Մովսիսյանը հաղորդեց, որ 188 միլիոնը նշված գումարից ապրիլի 10-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը կառավարությունը կուղղի սպառողների համար սակագների փոխհատուցմանը դրամական օժանդակության տեսքով, իսկ մնացած գումարը կփոխանցվի բյուջե: 1000 խորանարդ մետր գազի համար 90 հազար դրամ (200 դոլար) Ֆիզիկական անձանց համար հաստատված սակագինը պետությունը կսուբսիդավորի 25 հազար դրամով, իսկ խոշոր սպառողների համար նախատեսված 146,51 դոլարը` 52,01 դոլարով: Գումարը կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, ինչն, ըստ Ա.Մովսիսյանի, հնարավորություն կտա արագացնել գործընթացը: Առաջիկա երկու տարվա ընթացքում ռուսական կողմը 150-160 մլն դոլարի ներդրումներ կանի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում: Ավարտին կհասցվի բլոկի շինարարությունը, բացի այդ, պետք է տեղադրվի լրացուցիչ գազատուրբին 140 ՄգՎտ հզորությամբ: Պայմանագրում նշվում է նաեւ, որ մինչեւ 2009 թվականը «Գազպրոմը» չի փոխի առաքվող գազի գինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |