ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում «շինծու աղբյուրների հիմար հաղորդագրությունները»12 նոյեմբերի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Շինծու աղբյուրների հիմար հաղորդագրությունները մեկնաբանությունների կարիք չունեն»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Today's Zaman-ի հրապարակմանը: Թերթը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, այդպիսով ճանապարհ բացելով Անկարայի ու Երևանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Ինչպես հայտնում է թուրքական Today's Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է շվեյցարացի պաշտոնյաներին, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդ որում թուրք նախարարը նշել է, որ շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Դավութօղլուն այցի ժամանակ նաև նշել է, որ հարաբերությունները Հայաստանի հետ մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար՝ ակնարկելով, թե Թուրքիան ամենամոտ ապագայում կշարունակի աշխատել իր հարևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրների, Թուրքիան, մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերել է «բարձրաստիճան մի թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը», որը հայտարարել է, թե «Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ թերթի աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, որ չի առարկի սահմանի բացման դեմ, եթե Երևանը «ազատի» յոթ մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է պարբերականը: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Սակայն վավերացման գործընթացը դադարեցվեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը նախապայմաններ առաջ քաշեց: Մասնավորապես, Թուրքիան պահանջում էր Հայաստանից Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքներն ու հրաժարվել Անկարային ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |