Ամերիաբանկը մրցույթ է հայտարարում «Ես ազատ եմ» թեմայով

Ամերիաբանկը մրցույթ է հայտարարում «Ես ազատ եմ» թեմայով

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարում «Ես ազատ եմ» թեմայով: Ինչպես լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, մրցույթը կանցկացվի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ն և հնարավորություն կտա www.esazatem.am կայքում վերբեռնել մրցույթի պայմաններին բավարարող ազատության մասին սեփական պատկերացումներին առնչվող թվային լուսանկար կամ տեսանյութ:

«Ակցիան հասցեագրված է մարդկանց, որոնք ցանկանում են ազատ լինել բանկային պրոդուկտի պայմանների, աշխարհագրության և տեխնոլոգիական պայմանների ընտրության հարցում: Ուզում ենք ցույց տալ, որ բանկը կիսում է հաճախորդների դիրքորոշումն ազատ ընտրության հարցում»,- ասել է նա:

Տիգրան Ջրբաշյանը հավելեց, որ նոր նախաձեռնությունն ուղղված է նաև Ամերիաբանկի բրենդի ներկայացմանը որպես սպառողներին, ոչ թե պրոդուկտին կողմնորոշված բանկ: Քրաուդսորսինգի միջոցով (crowdsourcing-ը մարդկային ռեսուրսների համախմբումն է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով առաջադրված նպատակներին հասնելու համար) բանկը ներգրավում է բոլոր այն անձանց, որոնք կարող են իրենց ազատությունը դրսևորել և արդյունքում յուրահատուկ մրցանակներ ստանալ Ամերիաբանկից, որոնք նույնպես կխորհրդանշեն ազատությունը:

Բանկի զարգացման գծով տնօրենը ձեռնպահ մնաց մրցանակները ներկայացնելուց: Ըստ մրցույթի պայմանների, ամեն շաբաթ բանկը Facebook-ի և YouTube-ի իր պաշտոնական էջերում կտեղադրի մասնակիցների աշխատանքները: Հաղթող կճանաչվեն նրանք, որոնք ավելի շատ Like-եր կստանան ու կընտրվեն բանկի մասնագետների կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---