Ամանորյա տոները կտևեն 10 օր

Ամանորյա տոները կտևեն 10 օր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է հանրապետության բնակիչներին տևական ամանորյա արձակուրդներ նվիրել: Մասնավորապես, ըստ որոշման նախագծի, որը ներառվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում, դեկտեմբերի 30-ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ ամսի 28-ը:

Այսպիսով, տոները կտևեն 10 օր, աշխատանքային կլինի 2014-ի հունվարի 8-ը:

Բացի այդ, ըստ որոշման նախագծի, հունվարի 27-ի աշխատանքային երկուշաբթին կտեղափոխվի շաբաթ՝ փետրվարի 1-ին: Հաշվի առնելով, որ հունվարի 28-ին Հայաստանում ոչ աշխատանքային՝ Բանակի օրն է, հայաստանցիները կհանգստանան երեք օր՝ հունվարի 26-28-ը ներառյալ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Բացի այդ, առաջիկա նիստի օրակարգում է նաև որոշման նախագիծ, համաձայն որի 2014 թվականին բոլոր տաղավար տոներին հաջորդող՝ հանգուցյալների հիշատակի օրերը (մեռելոցները) կլինեն ոչ աշխատանքային:

2014-ի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014-ի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:

Տերունական տոներից 5-ը Տաղավար տոներ են: Դրանց հաջորդող երկուշաբթիները հանգուցյալների հիշատակության օրեր են: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը նշվում կիրակի օրը, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է: Մեռելոցի օրերին առավոտյան հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու ննջեցյալների հոգիների փրկության համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---