Մամեդով. Ադրբեջանն ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրի

Մամեդով. Ադրբեջանն ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: «Արդեն իրազեկել ենք նրանց, որ չենք կարող ընդունել ԵՄ հետ առաջարկվող ասոցացման համաձայնագիրը: Ցանկանում ենք մի փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի համապատասխան կլինի Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակին ու գործակցությանը»,- ասել է Մամեդովը:

Նա նաև հավելել է, որ Բաքուն առաջարկել է ԵՄ-ին, հաշվի առնելով գործակցության մակարդակը, ստորագրել գործընկերության մասին համաձայնագիր: «Այդպիսի համաձայնագիրը կարտացոլի երկկողմ գործակցության մակարդակն և կապահովի կողմերի փոխադարձ հարգանքն ու հավասարությունը»,- ասել է Մամեդովը: Ըստ նրա, ասոցացման համաձայնագիրն ինքնին արդեն պայմաններ է դնում, որոնք կատարելով միայն կարելի է դառնալ այդ կազմակերպության իսկական անդամ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Արևելյան գործընկերության գագաթանաժողովը տեղի կունեն նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ում հետ է ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր կնքելու: Բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի, հարցականի տակ են: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, իսկ Ուկրաինան հետաձգեց համաձայնագրի ստորագրումը: Վրաստանի հետ համաձայնագիրը նախատեսված է ստորագրել 2014-ին:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---