Դևիդ Քեմերոնն առաջարկում է սահմանափակել ազատ տեղաշարժն ԵՄ երկրներում

Դևիդ Քեմերոնն առաջարկում է սահմանափակել ազատ տեղաշարժն ԵՄ երկրներում

PanARMENIAN.Net - Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկում է սահմանափակել ազատ տեղաշարժն Եվրամիության երկրներում, որը համարվում է ԵՄ հիմնարար սկզբունքներից մեկը: Financial Times-ի հոդվածում ասվում է, որ Քեմերոնն ապացուցում է, որ այդ սկզբունքը նպաստեց զանգվածային ներհոսքին եվրոպական երկրներ, և ասում է, որ ժամանակն է նոր համաձայնության վերաբերյալ բանակցությունների համար:

Ըստ Բրիտանիայի վարչապետի, Եվրամիությանը փոփոխություններ են հարկավոր՝ «եթե միությունը մտադիր է վերադարձնել մարդկանց վստահությունը»: Քեմերոնը նշում է բրիտանացիների խորը մտահոգությունը 2014 թ. հունվարից հետո, երբ կհանվեն սահմանափակումները, Ռումինիայի ու Բուլղարիայի քաղաքացիների հնարավոր մեծ ներհոսքի պատճառով:

Նա հայտարարել է, որ Բրիտանիան կսահմանափակի նպաստներ ու արտոնություններ ստանալու օտարերկրացի միգրանտների իրավունքը, նրանք, ովքեր գիշերում են բաց երկնքի տակ կամ մուրացկանությամբ են զբաղվում, կարտաքսվեն երկրից, հայտնում է BBC-ին:

Ըստ վերլուծաբանների, Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2037 թ. կհասնի 73 միլիոնի, գրում է The Financial Time-ը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների, աճը կկազմի 14 տոկոս կամ 9 մլն 2013 թ. համեմատ: Աճի մոտ 60 տոկոսը կապված է ներգաղթի կամ ներգաղթյալների երեխաների հետ:

Կաճի բնակչության միջին տարիքը՝ 2037 թվականի կեսին այն կհասնի 42,8 2013 թ. 39,7 դիմաց: Այսինքն տարեց մարդկանց քանակը կհասնի 16,1 միլիոնի: Հենց ներգաղթը թույլ կտա պահպանել ծնելիության կայուն մակարդակը, իսկ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների աճը կկազմի 13 տոկոս:

Հղումներ թեմայով.
Եվրոպական միություն

Եվրոպական միությունը(Եվրամիություն, ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպայի միության մասին պայմանագիր: Այն յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---