Ռուսաստանն ու Իրանը մտադիր են նոր ԱԷԿ կառուցել Բուշերում

Ռուսաստանն ու Իրանը մտադիր են նոր ԱԷԿ կառուցել Բուշերում

PanARMENIAN.Net - Ռուսաստնն ու Իրանը բանակցում են Բուշերում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, ինչպես նեթադրվում է, աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականին, կիրակի օրը հայտարարել է AFP-ն: «Մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ 4 հազար մեգավատ էլեկտրականություն արտադրելու համար և նրանք պատրաստակամ են սկսելու շինարարությունը»,-հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար ու փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին IRIB պետհեռուստառադիոընկերությանը: «Հաջորդ տարի մենք կկարողանանք տեսնել Բուշերում ևս մեկ ԱԷԿ-ի կառուցում»,-ասել է Սալեհին:

Նոր ԱԷԿ-ի արտադրական հզորությունը չի հստակեցվում: Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ նախատեսում է 1000 մեգավատ հզորությամբ գործարանի կառուցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---