Ռամիլ Սաֆարովն իրեն անմեղսունակ է հայտարարել13 ապրիլի 2006 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հունգարիայի մայրաքաղաքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովը հանդես է եկել վերջին խոսքով` նա հայտարարել է, որ հայ սպայի սպանության պահին նա անմեղսունակ վիճակում է եղել: Պատմելով նաեւ իր կարծիքով տեղ գտած տարբեր թերությունների մասին, որոնք եղել են այդ գործի քննության ընթացքում, մեղադրյալը խնդրել է դատարանից արդար դատավճիռ կայացնել: Սաֆարովի ելույթում հիմնական շեշտը դրվել է «հայ զավթիչների կողմից իր հարազատ Ջաբրահիլի շրջանի գրավման, ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանվածների` այդ թվում իր հարազատների եւ մտերիմների հետ հայերի դաժան հաշվեհարդարի, միլիոնավոր ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանվածների» մասին պատմության վրա: Ըստ սպայի, հանցագործության համար դրդապատճառ են հանդիսացել հայ զինծառայողի գործողությունները, մասնավորապես, այն, որ «Գ.Մարգարյանը պղծել է Ադրբեջանի պետական դրոշը, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ԱՀ Զինված ուժերի հասցեին», հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը պետք է հրապարակի Ռ.Սաֆարովի գործով դատավճիռը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |