2014 թ. գարնանը կսկսվի Սիվասի հայկական եկեղեցու վերականգնումը

2014 թ. գարնանը կսկսվի Սիվասի հայկական եկեղեցու վերականգնումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը կարգադրել է վերականգնողական աշխատանքներ սկսել Սիվասի Սբ. Գևորգ եկեղեցում, որը գտնվում է ռազմակայանի տարածքում: Եկեղեցուց այժմ միայն փլատակներ են մնացել: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, նախարարն օգնության խնդրանքով դիմել է Սիվասի իշխանություններին:

Հայ բարեգործական «Սիվասի Սբ Գևորգ եկեղեցի» միության շնորհիվ, եկեղեցին ՊՆ ղեկավարի աջակցությամբ տեղափոխվել է ռազմակայանի տարածքից: Վերականգնողական աշխատանքները կարող են սկսվել գարնանը:

Վերջին տարիներին Թուրքիայում սկսել են վերականգնել քրիստոնեական, այդ թվում հայկական եկեղեցիները՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Վերականգնված եկեղեցիները հայտնվում են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության իրավասության տակ, ժամերգությունն այնտեղ արգելված է, դրանք գործելու են միայն որպես թանգարաններ:

Մինչ 1915 թվականը Օսմանյան կայսրությունում գործել է շուրջ 2000 հայկական եկեղեցի ու վանք, որից այժմ կանգուն են մնացել հաշվածները: Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցիներն օգտագործվել են որպես գոմեր, պահեստներ կամ ուղղակի ոչնչացվել են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---