12  06.12.13 - ՀՀ կառավարություն. ՀՀ վարչապետին կից արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին ներկայացրին հայկական արտադրության առաջին պլանշետները

Հայաստանում պլանշետներ կարտադրվեն. առաջինը վաճառքի կհանվի տարեսկզբին

Հայաստանում պլանշետներ կարտադրվեն. առաջինը վաճառքի կհանվի տարեսկզբին

PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone):

Ընկերության տնօրինության խոսքով, որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունն և վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվարին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 հայաստանյան մասնագետ: Երկրի ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա դրանց արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև առաջինը կփորձարկի Armtab-ը, հանձնարարել է շնորհանդես կազմակերպել ու հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:

Հայ–ամերիկյան համատեղ առաջին պլանշետները դեռ հոկտեմբերին Հայաստանում ներկայացվել էին Digitec Expo 2013-ին:Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ցուցահանդեսին պատմել էր ընկերության փոխնախագահ Վահան Շաքարյանը, Հայաստանում պլանշետների արտադրությունը կազմակերպելու համար ներդրողների որոնման հարցում բարդություններ չեն առաջանում, քանի որ ընկերությունը մտադիր է ինքնուրույն իրականացնել բոլոր ներդրումները։

Սկզբնական փուլում նախատեսում են ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ում և Չինաստանում արտադրված արտադրանքն իրացվում է ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի և եվրոպական երկրների շուկաներում:

Անդրադառնալով ընկերության գնային քաղաքականությանը, Շաքարյանը նշել էր, որ, օրինակ, Cortex 4–միջուկային պրոցեսորով, 2 ԳԲ հիշողությամբ և ներկառուցված 16 ԳԲ հիշողությամբ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետը կարժենա մոտ 100 հազար դրամ (մոտ 247 դոլար), իսկ 7,85 դյույմ անկյունագծովը` 85 հազար դրամ ( մոտ 210 դոլար):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---