15  09.12.13 - «Խաղողը կյանք է» լավագույն գինիների աճուրդ 2013

Լավագույն գինիների աճուրդից ստացված 61,146 մլն դրամը կուղղվի հիվանդ երեխաների բուժմանը

Լավագույն գինիների աճուրդից ստացված 61,146 մլն դրամը կուղղվի հիվանդ երեխաների բուժմանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Խաղողը կյանք է» բարեգործական աճուրդը, որին մասնակցում էին գինու արտադրությամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերություններ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան՝ իտալական, իսպանական, չիլիական: Աճուրդում 20 լոտ էր ներկայացված՝ էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը հատուկ բերվել էր Հայաստան աճուրդին ներկայացվելու համար: Մասնավորապես ներկայացվեցին` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5լիտր, Tignanello 2010թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:

Միջոցառմանը մասնակցեց աշխարհահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչ, փորձագետ մենեջեր Գվիդո Վանուկկին, ինչպես նաև պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից, Ալեքսանդր Զորինը և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչված այլ մասնագետներ:

«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել՝ օգնելու համար հիվանդ երեխաներին»,-ասել է Գվիդո Վանուկկին: Ինչ վերաբերում է հայկական գինու որակին, ապա, ըստ նրա, մի քանի տարի առաջ նա եղել է Հայաստանում և այժմ կարելի է խոսել ակնհայտ առաջընթացի մասին: Սակայն, ըստ նրա, իտալական, ֆրանսիական գինու շուկաները շատ բարդ են հայկական գինու մուտքի համար, քանի որ այդ երկրներում նախապատվությունը տալիս են սեփական արտադրության գինիներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը նշեց, որ ամեն աճուրդի հետ ավելանում է ինչպես գումարը, այնպես էլ մասնակիցների քանակը: Ըստ նրա, այս տարի աճուրդի ամբողջ հասույթը կհատկացվի 17 հիվանդ երեխաների բուժմանը, ավելին, բանկը կկրկնապատկի այն:

Բանկի նախագահը վստահություն հայտնեց, որ աճուրդի շրջանակներում «Ամերիա» ընկերությունների խմբին կհաջողվի հավաքել ավելի մեծ գումար նախորդ տարվա համեմատ:

2010 թվականին «Ամերիա» ընկերությունների խումբն առաջին աճուրդի արդյունքում հավաքեց 19 մլն դրամ, 2011-ին՝ 21 մլն դրամ, 2012-ին՝ 79 մլն դրամ:

Աճուրդում հաջողվեց հավաքել 27,1 մլն դրամ, 3, 473 մլն դրամ կազմեցին նվիրատվությունները: Արդյունքում 30, 573 մլն դրամը «Ամերիիա» ընկերությունների խումբը կրկնապատկեց, ուստի գումարը կազմեց 61, 146 մլն դրամ:

Աճուրդի ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Գումարը կհատկացվի 17 հիվանդ երեխաների, որոնք գրանցված են «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» ՀԿ-ում: Նրանք գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն:

Այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---