10  10.12.13 - «Էներգիայի արդյունավետություն. գիտեիք արդյո՞ք, որ…» թեմայով գրքույկի շնորհանդեսը

Էներգաարդյունավետությունը միջոցներ կխնայի

Էներգաարդյունավետությունը միջոցներ կխնայի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին մեկնարկել է էներգաարդյունավետության խնդիրների մասին Հայաստանի բնակչության իրազեկվածության բարձրացման ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչներն են Կենտրոնական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Green for growth fund հիմնադրամը: Ծրագրի մասնակիցներն են ֆինանսական հաստատությունների, պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ:

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրը լավ հնարավորություն է ցույց տալու համար, թե ինչպես կարելի է խնայել էներգիան, դրամական միջոցները, ինչպես նաև ներկայացնելու համար մարդկանց արդիական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների արդյունավետությունը: Ըստ նրա, օրինակ, էներգախնայող տեխնոլոգիաներով ու սարքավորումներով շենքերի կառուցման դեպքում մի կողմից կրճատվում են արտանետումները, մյուս կողմից՝ խնայվում են քաղաքացիների միջոցները: «Մարդիկ ավելի քիչ են էներգիա ծախսում, արդյունքում՝ ավելի քիչ են վճարում»,-ասաց նա:

Էներգաարդյունավետության բարձրացման ճանապարհին ՄՖԿ կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը տեսնում է մի շարք խնդիրներ: Առաջին հերթին, ըստ նրա, քաղաքացիները չեն հավատում, որ էներգախնայողությունը կարող է շահավետ լինել իրենց համար, անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով: Խդնիր կա նաև համապատասխան սարքերի ու տեխնոլոգիաների ու սարքավորումների ընտրության ու ֆինանսավորման առումով:

Տիգրան Փարվանյանը տվյալներ է ներկայացրել որոնց համաձայն Հայաստանի բնակֆոնդի 94 տոկոսը կենտրոնացած է քաղաքներում և բավականին հին է: «Բնակֆոնդի շուրջ 60 տոկոսն արդեն 30-60 տարեկան է»,--ասել է նա: Քաղաքացիների հիմնական ծախսերը կապված են ջեռուցման սեզոնի հետ, հաշվի առնելով, որ էներգակիրների գները բարձրանալու միտում ունեն: Մեկ մարդը Հայաստանում տարեկան ծախսում է մոտ 180 խմ գազ և 1500 կՎտ էլեկտրաէներգիա: Մասնավորապես, դիտարկելով 4 անձից միջին ընտանիքի ծախսերը, տարեկան այդ գումարը կազմում է մոտ 330 000 հազար դրամ: Ամսական շուրջ 53 000 դրամ են պահանջում ջեռուցման ծախսերը, ինչը զգալի գումար է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---