Հատուկ ուժերը փորձում են ցուցարարներից ազատել Կիևի Մայդանը

Հատուկ ուժերը փորձում են ցուցարարներից ազատել Կիևի Մայդանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 11-ի գիշերը շուրջ 3 հազար հատուկջոկատայիններ փորձել են ցրել հանրահավաքի մասնակիցներին Կիևի Անկախության մայդանում: 3 ժամ անց հանրահավաքի մասնակիցների թիվն աճեց, քանի որ Կիևի բնակիչներն, իմանալով ոստիկանության գործողությունների մասին, հավաքվեցին կենտրոնում՝ սատարելով ցուցարարներին:

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնը ցուցարարներից ազատելու գործողությունը սկսվել է տեղի ժամանակով գիշերը ժամը մեկին: Առանց մահակների հատուկջոկատայինները սկսել են դուրս մղել ցուցարարներին, որոնց թիվն այդ պահին մոտ 3 հազար էր: Մայդանի բեմից կոչեր հնչեցին հանգստություն պահպանել և ուժային դիմակայության մեջ չմտնել հատուկ ջոկատի անդամների հետ: Ցուցարարները վանկարկում էին՝ «խաղաղ բողոք», երգում էին Ուկրաինային օրհներգը, աղոթում էին այնտեղ գտնվող քահանաների հետ:

3 ժամ անց ուժայիններին հաջողվեց վերահսկողության տակ առնել վրաններն ու բարիկադները: Բարիկադները սկսեցին քանդել, իսկ վրանները՝ այրել: «Առավոտյան ժամը 4-ի դրությամբ արդեն տեղեկատվություն կար, որ ներքին գործերի 10 զինծառայողներ մարմնական վնասվածքներ ունեն»,-ասվում է Ուկրաինայի ՆԳՆ մամլո հաղորդագրության մեջ:

Ակժմ Մայդանում շուրջ 25 հազար մարդ կա և նրանց թիվը գնալով աճում է: Ուժայինները փորձել են խանգարել նրանց, սակայն նրանց ուժերը բավարար չէին, իսկ բացահայտ դիմակայությունից նրանք խուսափեցին: Մայդանում հանդես են գալիս ընդդիմադիր առաջնորդները: Նրանք պահանջում են Եվրոպայից պատժամիջոցներ սահմանել նախագահ Յանուկովիչի դեմ: Ցուցարարներն ասում էին, որ դա հարկավոր է, որպեսզի «Մայդանը չխեղդեն արյան մեջ»: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ին տարածվեց ներքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ «իրավապահների խնդիրն է մաքրել երթևեկելի մասը ցուցարարներից քաղաքի տրանսպորտի «նորմալ աշխատանքի» համար: Խնդիր չի դրված ազատել ցուցարարներից Կիևի քաղաքապետարանի և արհմիությունների շենքերը, միլիցիան աշխատում է գործել առավելապես կոռեկտ»,-ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ, գրում է gazeta.ru-ն:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---