Հայաստանը համաձայն է Իրանից գազ գնել 189 դոլարից պակաս գնով և սկսել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

Հայաստանը համաձայն է Իրանից գազ գնել 189 դոլարից պակաս գնով և սկսել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

PanARMENIAN.Net - Իրանական կողմը վերջերս հայտարարեց, որ կարող է այնքան գազ առաքել Հայաստան, որքան հարկավոր է ներքին սպառման համար, սակայն վաճառում է գազը միջազգային սակագներով: Ուստի իրանական գազի առաքումները շահավետ չեն Հայաստանի համար, քանի որ ռուսականից շատ ավելի թանկ են: Դեկտեմբերի 4-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում՝ մեկնաբանելով Իրանի դեսպանի հայտարարությունը: «Գինը կազմում է շուրջ 400 դոլար հազար խմ գազի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է ռուսական գազի գինը: Այդ իմաստով Իրանից գազ ներկրելը շահավետ չէ մեզ համար»,-ասել է նա:

Մինչ այդ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցում ցույց տալ բարեկամ երկրների համար գազի առաքման հարցում: 2007 թ. գործող իրանական գազամուղով 20 տարում Հայաստան կներկրվի 36 մլրդ խմ գազ: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարացվի 5 տարով և ներկրվող գազի ծավալներն աճեն մինչև 47 մլրդ խմ:

Արաքսի վրա Իրանի հետ երկու ՀԷԿ-երի կառուցումը կսկսվի 2014-ին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայասատանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ կառավարության նիստից հետո: Նա հավելել է, որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հաջորդ տարի:

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված չէ «վերցրու կամ վճարիր» բանաձևով եւ կարող է գնել ցանկացած ծավալ՝ ըստ իր հայեցողության: Այս առումով, հավելել է նա, Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան Ռուսաստանի մյուս առևտրային գործընկերների համար: Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո նման հայտարարություն է արել Արմեն Մովսիսյանը: Ուստի Հայաստանը պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում: «Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,-ասել է նախարարը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 189 դոլար հազար խմ գազի դիմաց գումարած 30 տոկոս մաքսատուրքը, արդյունքում գինը կազմում է 270 դոլար: Մաքսային միությանն անդամակցելուն հետ մաքսային տուրքը Հայաստանի համար չեղյալ կհամարվի և Հայաստանը գազը կներկրի 189 դոլարով հազար խմ դիմաց:

Անդրադառնալով Իրանի հետ համագործակցությանը՝ նախարարը նշեց նաև, որ Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կարող են սկսվել 2014 թվականին, քանի որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:

2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:

Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

 Ուշագրավ
Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է
«Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում»,- ասել է Սերժ Սարգսյանը
Առաջարկվում է մինչ 2014-ի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար
Նախարարը նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում առայժմ չկա