ՄԱԿ. Սիրիայում առնվազն 5 անգամ քիմզենք է օգտագործվել

ՄԱԿ. Սիրիայում առնվազն 5 անգամ քիմզենք է օգտագործվել

PanARMENIAN.Net - Սիրիայում առնվազն հինգ անգամ քիմիական զենք է օգտագործվել: Նման նախնական եզրակացության են եկել ՄԱԿ փորձագետները, որոնք 7 կասկածելի դեպքեր են ուսումնասիրել, որոնք արձանագրվել են ընթացիկ տարվա մարտից մինչև օգոստոս:

Ինչպես գրում է Reuters-ը, գրեթե բոլոր դեպքերում փորձագետները հայտնաբերել են թունավոր զարին նյութի հետքեր: Նրանք նշել են, որ զոհվածները հիմնականում կառավարական բանակի զինվորներ էին ու խաղաղ բնակիչներ, սակայն նրանց չի հաջողվել կապ հայտանբերել գրոհների միջև:

Ի դեպ, փորձագետները մեղավորներին գտնելու խնդիր չէին դրել, նրանց առջև խնդիր էր դրված պարզել, թե արդյոք ընդհանրապես քիմզենք օգտագործվել է: Պատասխանը դրական էր:

ՄԱԿ-ը նշում է, որ ապստամբները կարող էին քիմզենք ստանալ ռազմական պահեստների թալանի ժամանակ: Դա հերքում է որոշ արևմտյան երկրների նախորդ հայտարարությունները, թե նախագահ Բաշար Ասադի հակառակորդները զանգվածային ոչնչացման զենք չունեին:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան քիմզենքի կիրառումը Սիրիայումմտադիր էին օգտագործել որպես առիթ այդ մերձավորարևելյան երկրում ռազմական գործողություն սկսելու համար: Ռուսաստանը պնդում է, որ բանակցությունները շարունակվեն: Արդյունքում հաջողվեց համոզել Ասադին փորձագետներին հանձնել ամբողջ քիմզենքը ոչնչացման համար:

Ինչպես ակնկալվում է, Պան Գի Մունն առաջիկայում զեկույց կներկայացնի Անվտանգության խորհրդին, որտեղ դեկտեմբերի 16-ին Սիրիայի վերաբերյալ խորհրդակցություններ կլինեն:

Միևնույն ժամանակ Սիրիայում արդեն աշխատում է ՄԱԿ և Քիմզենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությունը, որը մինչև 2014-ի կեսը պետք է հասնի սիրիական թունավոր նյութերի ոչնչացմանը:

Ինչպես լրագրողներին ասել է ՄԱԿ ԱԽ նախագահ, Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն, այս զեկույցը, որը զուտ տեխնիկական բնույթ է կրում, կարող է օգնել եզրակացություններ անել Սիրիայում քիմզենքի կիրառման պատասխանատվության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---