Ջեյմս Ուորլիքին դո՞ւր են գալիս ուղևորությունները Բաքու

Ջեյմս Ուորլիքին դո՞ւր են գալիս ուղևորությունները Բաքու

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կմեկնի Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու համար, շաբաթ օրը Twitter-ի իր աքաունթում գրել է Ուորլիքը: Նա չի հստակեցրել, թե երբ կլինի Բաքվում: Հավանաբար, ամերիկացի դիվանագետին դուր է գալիս Բաքվում, սակայն Իլհամ Ալիևի նրա հաճախակի այցելություններն որոշակի մտորումների տեղիք են տալիս: Առաջինը, եթե նա այցելում է Բաքու, ապա ըստ տրամաբանության, պետք է այցելի նաև Երևան, պահպանելով բանակցությունների պարիտետը: Երկրորդը, չի բացառվում, որ Ուորլիքի այցերը պայմանավորված են բուն Ադրբեջանի անկայունությամբ ու բավականին տագնապալի տվյալներով նավթի արդյունահանման անդադար նվազման մասին, ինչը նվազեցնում է Բաքվի հեռանկարներն ԱՄՆ համար: Սակայն գլխավորն այն է, որ Պետքարտուղարությունը չի ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը մերձենա Ռուսաստանին, ինչը կարող է վաղ թե ուշ տեղի ունենալ:

Պետք չէ անտեսել նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք կարող են փոխվել Օբամայի նոր քաղաքականության պատճառով: Հավանաբար, ղարաբաղյան կարգավորումն Ուորլիքի այցերում առաջին տեղում չէ:

Այսպես թե այնպես, նման այցերն Երևանը պետք է զգուշավոր ընդունի, քանի որ ԱՄՆ-ն կարող է պայմանավորվել Բաքվի հետ որոշ հարցերում, Թուրքիայի օգնությամբ, և Երևանն այդ բանակցություններից նորից ոչինչ չի շահի, չնայած Ահմեդ Դավութօղլուի «ընկերանալու» հորդորներին:

Սակայն վերջին իրադարձություններն Ուկրաինայում և ամբողջ հետխորհրդային տարածքում ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է ազդեցությունն ԱՊՀ երկրներում, ինչպես դա եղավ նաև Մերձավոր Արևելքում: Բարաք Օբամայի «վաստակն» այստեղ այնքան մեծ է, որ խոսելն ավելորդ է: Ջեյմս Ուորլիքը կարող է ամեն ամիս Բաքու այցելել, բայց ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը, այն է՝ ԼՂՀ անկախության ճանաչումը, կախված չէ համանախագահների այցերից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---