Թուրքիան ու ԵՄ-ն ռեադմիսիայի մասին համաձայնագիր են կնքել, ակնկալում են մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացում

Թուրքիան ու ԵՄ-ն ռեադմիսիայի մասին համաձայնագիր են կնքել, ակնկալում են մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Եվրամիության միջև այսօր ռեադմիսիայի մասին համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես հայտնում է 1news.az-ը TRT վրա հղումով, ստորագրման արարողությանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը, ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը և ԵՄ ներքին գործերի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոյմը:

Զուգահեռաբար բանակցություններ են սկսվել ԵՄ ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը վերացնելու շուրջ:

Բանակցությունների ընթացքում, որոնք 3,5 տարի են տևելու, Անկարան պարտավորվել է վերադարձնել երրորդ երկրների անձանց, որոնք ԵՄ մուտք կգործեն Թուրքիայի տարածքով, կամ տեղակայել նրանց հատուկ ճամբարներում:

Նոյեմբերի 5-ին եռամյա դադարից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում, քննարկումների նոր բաժին բացվեց: 22-րդ բաժինը, որը քննարկելու են Թուրքիան ու ԵՄ-ն, վերաբերում է «տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային մեխանիզմների համակարգմանը»: Քաղաքական սահմանափակումների զգալի մասը, կապված մյուս բաժինների բացման հետ, պայմանավորված է Կիպրոսի խնդրի լուծմամբ:

Ըստ Եվրոպայի գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշի, Կիպրոսի խնդրի լուծման դեպքում Թուրքիան սեղմ ժամկետում կկարողանա 12 բաժին բացել և հաջողությամբ ավարտել 10-ի քննարկումը: Նախարարը վստահ է, որ այդ թիվը կարող է նաև ավելին լինել: Գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը՝ Եվրահանձնաժողովը շարունակում է հորդորել անդամ երկրներին Թուրքիայի հետ բանակցություններում բացել 24 բաժիններից 23-ը:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրքական հանրության զգալի մասը դադարել է հետաքրքրվել ԵՄ-ին անդամակցությամբ: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եթե 2005 թ. հանրության 70 տոկոսն էր կողմ անդամակցությանը ԵՄ-ին, ապա այժմ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---