ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել հանրապետությունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել հանրապետությունում

PanARMENIAN.Net - Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակումՎիվաՍել-ՄՏՍ-ը վերջերս հանրապետությանում 60 նոր բազային կայան է տեղադրել (30-2G/երկրորդ սերունդ և 30 3G/երրորդ սերունդ): Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ը՝ Շենգավիթ, 4-ը՝ Նորք Մարաշ, և 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջաններում: Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արևաբույր, Արբատ գյուղերում, և 2 կայան՝ Մասիս քաղաքում: Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, և 2 կայան՝ Էջմիածին քաղաքում: Բացի այդ՝ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայան՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաև 2-ական կայան՝ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում: Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G և 3G ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:

Կայանների տեղադրումն և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ընկերությունը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարեսկզբից առայսօր Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր 3G և երկրորդ սերնդի (2G) 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ երկրով մեկ տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով:

Նախատեսվում է մինչև տարեվերջ ևս 90 նոր բազային կայան տեղադրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---