ԱՄՆ Դաշնային դատարան. Հեռախոսազրույցների գաղտնալսումներն ԱԱԳ կողմից հակասահմանադրական են

ԱՄՆ Դաշնային դատարան. Հեռախոսազրույցների գաղտնալսումներն ԱԱԳ կողմից հակասահմանադրական են

PanARMENIAN.Net - ԱՄՆ Դաշնային դատարանն որոշել է, որ Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացված հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսումները հակասահմանադրական են եղել: Ըստ դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնի, ԱԱԳ գործողություններն ապօրինի միջամտում են քաղաքացիների մասնավոր կյանքին:

ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն առաջինը հայտնեց տվյալների հավաքագրման ծրագրի գոյության մասին, երբ մեկտեղվում են տվյալները հեռախոսահամարների, հեռազանգի կատարման ժամանակի և որոշակի անձանց հեռախոսների պատկանելության մասին:

Որոշման մեջ Վաշինգտոնի դաշնային դատարանի դատավորն ԱԱԳ այդ ծրագիրն անվանել է կոպիտ գործիք, որը թույլ է տալիս իշխանություններին պահել ու վերլուծել ԱՄՆ-ում հեռախոսի յուրաքանչյուր սեփականատերի մետատվյալները: ԱԱԳ պահանջել է խոշորագույն հեռախոսային ընկերությունից՝ Verizon-ից, կանոնավոր կերպով բացահայտել ընկերության սերվերներում գրանցված բոլոր հեռախոսների մետատվյալները, եթե գոնե հեռաձայնողներից մեկը գտնվում է ԱՄՆ տարածքում:

Դատավոր Լեոնը որոշել է, որ հայցվորը ցուցադրեց, որ այս դեպքում կիրառելի է Սահմանադրության չորրորդ ուղղումը, որով արգելվում են խուզարկություններն ու առգրավումներն առանց բավարար հիմնավորման:

Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավորություն տալու համար ԱԱԳ-ին բողոքարկման համար: Էդվարդ Սնոուդենն ողջունել է դատարանի որոշումը լրագրող Գլենա Գրինվալդի միջոցով հրապարակելով հետևյալ հայտարարությունը. «Ես գործել եմ, ելնելով այն համոզմունքից, որ ԱԱԳ ծրագրերը սահմանադրական չեն և որ ամերիկյան հանրությունն արժանի է, որ հարցերը քննարկվեն հրապարակային դատի ժամանակ»,-ասվում է Սնոուդենի հայտարարության մեջ:

Դաշնային իշխանությունները մեղադրում են Էդվարդ Սնոուդենին պետական սեփականությունը գողանալու մեջ, պետական անվտանգությանն առնչվող տեղեկատվության ապօրինի հրապարակման ու գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման մեջ: Մեղադրանքներից յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Դեկտեմբերի 14-ին ԱԱԳ-ն պատմության մեջ առաջին անգամ թույլ տվեց մի խումբ լրագրողների այցելել իր կենտրոնակայան ապացուցելու համար հանրությանը, որ իր հավաքագրած տվյալներն օգտագործվում են ազգային անվտանգության նպատակներից ելնելով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---